«Եղած բնակավայրերի անվտանգությունը չեք ապահովում, բայց ամեն օր մեծ-մեծ խոսում եք». Տիգրան Աբրահամյան
![]() 382 Ուրբաթ, 26 մարտի, 2021 թ., 16:12 «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարմիր Շուկա-Սարուշեն-Շոշ-Շուշի ավտոճանապարհը հետպատերազմյան փուլում ստեղծված իրավիճակի լավագույն ինդիկատորն է դարձել։ Խոսքս դեռ չի վերաբերվում այդ ճանապարհի շուրջ քննարկումներին, Ադրբեջանի առաջ քաշվող պայմաններին կամ դրա վերաբերյալ Ռուսաստանի մոտեցումներին։ Հետպատերազմյան փուլի ամենաշատ միջադեպերն արցախցիների և ադրբեջանցիների միջև հենց այս ճանապարհի տարբեր հատվածներում է գրանցվել։ Ի սկզբանե պարզ չէր, թե ինչո՞ւ հայկական կողմը թույլատրեց ադրբեջանական ռազմական, քաղաքացիական նշանակության շարասյունների անցուդարձն այդ հատվածով և ինչո՞ւ է թույլատրում նույնիսկ այն պարագայում, երբ ադրբեջանցիներն իրենց ծայրաստիճան լկտի են պահում այդ ճանապարհով անցնելիս։ Ու սա այն պարագայում, որ որևէ փաստաթղթում ամրագրված չէ ադրբեջանցիների շարժն այս տեղամասով։ Ես դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը նույնիսկ համատեղ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները չի կատարում, իսկ մենք անում ենք ավելին, որը դուրս է ամեն տեսակի տրամաբանությունից։ Վերջին միջադեպն այդ ճանապարհին երեկ է գրանցվել. ադրբեջանական ռազմական նշանակության մեքենաների միջից քարեր են շպրտել հայկական քաղաքացիական ավտոմեքենաների վրա։ Հայաստանի ու Արցախի որևէ կառույց ոչ միայն պատշաճ չի արձագանքել ադրբեջանական սադրանքների շարքին, որի նպատակը վախի մթնոլորտի ստեղծումն ու քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն է, այլ տեղի ունեցածին որևէ քայլ չի հետևել։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
