«Մարտի 1-ի գործը չի կարճվի». Սեդա Սաֆարյան. «ՀԺ»
![]() 306 Շաբաթ, 27 մարտի, 2021 թ., 12:12 Կարծում եմ, Սահմանադրական դատարանի որոշումը որևէ ազդեցություն չի ունենա Մարտի 1-ի գործի վրա և այն չի կարճվի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, որով Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, այսպիսի հայտարարություն է արել Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: «Ափսոսում եմ անգամ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ կարծիք ասել, ինձ համար 0-ից ցածր մակարդակի վրա է Սահմանադրական դատարանի դատավորների իրավագիտակցությունը, Սահմանադրության մեկնաբանությունը»,- ասել է Սեդա Սաֆարյանը՝ ենթադրելով, որ հավանաբար ՍԴ-ն չի էլ նայել, թե 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից համաչափության, որոշակիության սկզբունքը ինչ կերպ է խախտվել: Նա ընդգծել է՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականին Սահմանադրության գրեթե բոլոր նորմերը խախտել է. «Եվ հանկարծ պարզվում է, որ այդ մարդը 300.1 հոդվածի հանցակազմում 1-ից 5 հոդվածների նորմերի որոշակիությունը եւ համաչափությունը չի պատկերացրել ու չի իմացել, որ անձի անձեռնմխելիության իրավունքը չի կարելի խախտել: 2008 թվականին, ոստիկանություններում պոլի վրա փռված են եղել քաղբանտարկյալների այսպես ասած մարմինները և բոլորը խոշտանգման են ենթարկվել թե՛ փողոցում, թե՛ ոստիկանությունում: Փաստորեն, մեր Սահմանադրական դատարանը, Սահմանդրությունից դուրս հարգում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների իրավունքները, իսկ այդ նույն Սահմանադրությամբ երաշխավորված ժողովրդի իրավունքների վրա թքած ունի: Կարծում եմ, ես առիթ կունենամ այդ ամեն ինչը ներկայացնել նաև Եվրոպական դատարան և թող ԵԴ-ն իմանա, թե մենք ինչ հսկա դատական համակարգ ունենք՝ հանձինս Սահմանադրական դատարանի դատավորների»,- նկատել է Սաֆարյանը: Խոսելով այն մասին, թե արդյոք ՍԴ որոշման արդյունքում Մարտի 1-ի գործը կկարճվի՞՝ Սաֆարյանը բացասական պատասխան է տվել. «Այն փաստական հանգամանքների շարադրանքը, որը ՀՔԾ-ն մեղադրական եզրակացությունով դատարան է ուղարկել, ակնհայտորեն չի խոսում բացառապես սահմանադրական կարգը տապալելու՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրված հանցավոր արարքի մասին: Դա խոսում է նաև հանցավոր համագործակցության առկայության մասին և այդպիսի նկարագիր կա մեղադրական եզրակացության մեջ: Հետևապես, կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի գործը կշարունակվի այդ նույն մեղադրական եզրակացությամբ շարադրված փաստական հանգամանքների պայմաններում և չի կարճվի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
