«Պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել». Սենոր Հասրաթյան
![]() 393 Շաբաթ, 27 մարտի, 2021 թ., 16:32 Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր էջում գրել է․ «Ուղիղ 6 ամիս առաջ սկսվեց պատերազմը, որից 44 օր հետո, կրելով մարդկային ու տարածքային ահռելի կորուստներ, հայկական կողմը պարտադրված գնաց ամենանվաստացուցիչ պայմաններով մարտական գործողությունների դադարեցման... Գնաց, հավատալով «խաղաղությանը»: Սակայն դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ հակառակորդ կողմը ոչ միայն պատրաստ չէ դրան, այլև համոզված լինելով, որ դիմացը կանգնած է իրականությունից անտեղյալ և ազգային շահերին անհաղորդ ինչ-որ մի բանակցող-պատահականություն, շարունակեց գնալ ավելի հեռուն՝ մկրատելով արդեն բուն Հայաստանի սահմանները, ռազմագերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչներ, բռնազավթված տարածքներում հիմնահատակ ոչնչացնելով այն ամեն հոգևորն ու նյութականը, ինչ որ հայկական է... Իսկ հիմա էլ արդեն, չնայած հաստատված «խաղաղությանը», սկսել են Արցախի տարածքում քարկոծել հենց իրեն՝ արցախցուն... Ահա հենց այսպես էլ, պատերազմը սկսվելուց ուղիղ 6 ամիս անց, ինչպես տեսնում եք, մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի համար պատերազմը չի ավարտվել... Մինչդեռ հային «առաջնորդող» պատահականությունն ու իր խմբակը տակավին «հավատավոր» յուրայիններին շարունակում են կերակրել սահմանները բացելու և «հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու» մասին երևակայական խոստումներով... Խաղաղությունը յուրաքանչյուր մտածող մարդու անօտարելի ցանկությունն է, բայց այն իրականություն է դառնում, եթե դու պատրաստ ես այն պաշտպանելու...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
