Փաշինյանի՝ Արմավիր այցն անամպ չի անցել. «Հրապարակ»
![]() 277 Երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հերթական նախընտրական այցն էր Արմավիրի մարզ․ այցելել էր Արագած, Մյասնիկյան, Ալաշկերտ, Նալբանդյան և Արտաշար համայնքներ: Իշխող թիմը դասեր է քաղել Արագածոտնի անհաջող այցից, և Արմավիր են մեկնել մի քանի տասնյակ մեքենաներով, մարդկանցով, որպեսզի «մասովկայի» խնդիր չունենան։ Չնայած դրան, այստեղ այցելությունն անամպ չի անցել։ Մեզ պատմեցին, որ Զարթոնք գյուղում մի խումբ երիտասարդներ գյուղի մուտքի մոտ հավաքվել են, աղմկել, ազդանշաններ տվել, և վարչապետի շարասյունը նախընտրել է գյուղ չմտնել՝ միանգամից ուղևորվել են գյուղի գերեզմանատուն, որը գյուղից կտրված տարածքում է։ Մեզ հետ զրույցում Զարթոնքի համայնքապետը հաստատեց լուրը, որ կառավարական հյուրերն ուղիղ գերեզմանոց են գնացել՝ առանց գյուղ մտնելու։ Բայց ասաց, որ պատճառն այն է, որ ուշ ժամ էր, այլ ոչ թե երիտասարդների բարձրացրած աղմուկը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
