«Զարթնել է պետք. մենք կործանման եզրին ենք». Սոֆյա Հովսեփյան
![]() 331 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 17:48 Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարվաճառը մերը չէր... աշխարհը կասի՝ արագ-արագ հետ տուր... Աշխարհը Վանն էլ մերը չհամարեց, Կարինն ու Մուշն էլ, Շուշին ու Հադրութն էլ, որովհետև դուք մերը չեք ճանաչում, որ ատամներով պահեք... Երբ շատ ցեղեր ու ցեղային միավորներ դեռ չէին կազմավորվել, մենք ունեինք պետություն, մենք ունեինք առաջնորդ, մենք ունեինք Ծովից Ծով Հայաստան... Կորցրեցինք, որովհետև շատերը չկարևորեցին պետականություն ունենալու առաջնահերթությունը, փաստի կարևորությունը, քանի որ դեռ քոչվորի հոգեբանության մեջ էին... Դարեր անցան, 30 տարի առաջ կրկին պետություն դարձանք, այն էլ անկախ պետություն, բայց դեռ շատերը քոչվորի հոգեբանությամբ են ապրում... Քոչվորի... Որտեղ հաց, այնտեղ կաց... Խելամիտ մարդի՛կ, համախմբվել է պետք ու բոլոր քաղաքական ուժերից դուրս, պետք չի ստեղծել քաղաքական ուժ, այլ պետք է ցույց տալ, որ բացի էս թրքասեր, քոչվոր մասսայից, Հայաստանում ապրում մի հզոր Ազգ... Ես երբեք ինձ այսքան թևաթափ չեմ զգացել, բայց գիտակցում եմ, որ իրավունք չունեմ... Զարթնել է պետք թմբիրից. մենք կործանման եզրին ենք... Գիտեք՝ ո՞րն է սարսափելին, որ կեղծիքին ու սուտը լցնում են չկարդացող, միայն օրվա հացի մասին մտածող մարդկանց ականջը և վաղն իրենք են ընտրելու մեր երկրում՝ մեր ապրելու իրավունքը... Ես համաձայն չեմ այս իրավիճակին, չեմ հարմարվելու՝ թեկուզ կյանքի գնով... Զարթնի՛ր, լաո՜....»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
