Կենտրոնը համագործակցության է հրավիրում արցախյան պատերազմի հաշմանդամների
![]() 321 Հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ., 01:08 «Մայրի» ՀԿ-ն սոցիալական ինտեգրման մշակութային կենտրոնը գործում է արդեն 7 տարի: Շահառուները հատուկ կարիքներով երեխաներն ու երիտասարդներն են: Կենտրոնը ամենօրյա ութժամյա դասընթացներ է կազմակերպում հատուկ կարիքներով այն երեխաների համար, ովքեր չեն կարող ներառվել հանրակրթական դպրոցի դասարաններում կամ նրանց համար, ովքեր արդեն ավարտել են դպրոցը: «Մայրի» ՀԿ-ի տնօրեն Զարուհի Մանուկյանը նշում է, որ կենտրոնի գործունեության նպատակը ոչ միայն հատուկ կարիքներով մարդկանց աջակցելն է, այլև նրանց անհատական կարողությունները զարգացնելու համար հնարավորություն տալը: Այս կենտրում բոլոր դասերն իրականացվում են բուժական մանկավարժների և հոգեբանների հսկողությամբ: Հատուկ կարիքներով երեխաների ու երիտասարդների համար գործում են երաժշտաթերապիա և բազմաթիվ այլ խմբակներ՝ ձեռքի աշխատանքների, փայտագործության, կերամիկա/նկարչության, էվրիթմիայի, սպորտի, պարի, թատերական, այգեգործության, սովորեցնում են խոհանոցային հմտություններ: Ապրիլից կենտրոնը պետական աջակցություն կստանա: Ըստ Զարուհի Մանուկյանի՝ մտադիր են ընդլայնել գործունեությունը: Մտահղացումը ծնվել է արցախյան վերջին պատերազմից հետո: «Մայրի»-ին հաջողվել գերմանացի գործընկերների ֆինանսավորմամբ ձեռք բերել նոր տարածք, որտեղ կառուցում են հացի փուռ և սննդի արտադրամաս և գործարկման համար աշխատանքի են հրավիրում արցախյան պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած երիտասարդներին: Մտադիր են նաև սոցիալական արթ-սրճարան հիմնել, կից՝ մանկական հրապարակ: Զարուհի Մանուկյանն ասում է, որ այժմ փնտրում են խոհարարների, մատուցողների, դիզայներների, փայտագործությամբ զբաղվողների: Պատրաստ են անգամ աջակցել նրանց, ովքեր պարզապես սիրում են խոհարարությանը կամ ուզում են սերտել գեղեցիկ մատուցելու հմտությունները: Մանրամասների համար պետք է դիմել Երևանում գտնվող «Մայրի» կենտրոն՝ Եղբայրության 11 կամ գրել «Mayri NGO բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն» ֆեյսբուքյան էջին: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12




