«Մի հատ գնացե՛ք մոտակա գյուղ, անունը տվե՛ք, բայց խորհուրդ եմ տալիս մեքենայի շարժիչը չանջատեք»․ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողին
![]() 405 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 14:28 Այսօր՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողի հետ զրույցում, ի պատասխան այն դիտարկմանը, թե շատ է խոսվում, որ պատերազմից հետո բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի ռեյտինգը և վարչապետի պաշտոնում նա կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Շատ են խոսում այն մարդիկ, ում թվում է, որ էդ խոսալով կարող են գումար աշխատել կամ գումար են աշխատում»։ Սիմոնյանի խոսքով՝ իրեն չի հետաքրքրում նախկին նախագահների վարկանիշը։ «Մի հատ դո՛ւրս եկեք, գնացե՛ք մոտակա գյուղ, մարզ, ձեր ասած անձի անունը տվեք, բայց խորհուրդ եմ տալիս մեքենայի շարժիչը չանջատեք անունը տալուց»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։ «Ձեր նշած անձնավորությունները, երբ որ ունեցել են իշխանական լծակներ, գրեթե բոլոր հեռուստաալիքներն իրենց տիրապետության տակ են եղել, նույնիսկ էդ ժամանակ չեն կարողացել ընտրությունները հաղթել․․․ Հիմա թող իրանց տենց հույս տան»,- հավելեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
