«Սա վտանգավոր նախադեպ է». Տարոն Սիմոնյան
![]() 274 Չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ., 14:48 ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանաթուրքական կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումները (ագրեսիա, պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ էթնիկ զտումներ, խոշտանգումներ, վարձկանների օգտագործում, ահաբեկչություն և այլն) տարածաշրջանում և ընդհանրապես՝ միջազգային հարթակում ստեղծել են լրիվ նոր իրավիճակ։ Մի կողմից խնդրով հետաքրքրված գրեթե բոլոր պետություններն ու միջազգային կազմակերպություններն ընդունում են, որ Ադրբեջանը կատարել և կատարում է միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, մյուս կողմից վերջինիս նկատմամբ ոչ մի հետևանք չեն առաջացնում։ Ավելին, խոսում են «մոռանալու, հաշտվելու և տարածաշրջանում նոր բարեկամական կյանք սկսելու» մասին։ Սա վտանգավոր նախադեպ է, քանի որ ուղղակիորեն հակասում է միջազգային իրավակարգի էությանն ու անգամ՝ դրա գոյությանը։ Միջազգային իրավունքում գոյություն ունի ex injuria jus non oritur սկզբունքը՝ համաձայն որի անօրինական գործողություններն իրավունք չեն ստեղծում։ Պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո՝ ամեն օր, հայկական երկու պետությունները պետք է ամբողջ աշխարհին ներկայացնեն ադրբեջանաթուրքական հանցագործությունները՝ որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը, քանի որ այս «լուռ համաձայնության վտանգավոր նախադեպը», որ այսօր զարգացվում է, ի վիճակի է քանդելու առանց այն էլ փխրում միջազգային ամբողջ իրավակարգը։ Սա չանելը կամ գործողություններով այլ կերպ այս նախադեպին նպաստելը հավասարազոր է համաձայնելու և արդարացնելու ադրբեջանաթուրքական կողմի ագրեսիան, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
