«Երբ Հայաստանին ուղարկում էիք ԵԱՏՄ ծոցը, չէիք մտածո՞ւմ, որ «Եվրասիա» նախագիծը ռուս-թուրքական է». Վահրամ Աթանեսյան
![]() 272 Ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ., 09:16 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրք-ադրբեջանական տանդեմից հախուռն բողոքողներ, երբ Հայաստանը ծափով-ծիծաղով, զուռնա-դհոլով ուղարկում էիք ԵԱՏՄ «ապահով» ծոցը, չէի՞ք մտածում, որ «Եվրասիա» նախագիծը ռուս-թուրքական է: Որևէ մեկիդ մտքով չէ՞ր անցնում, որ մի կազմակերպություն, որի հիմնադիր-նախաձեռնողը թյուրքական Ղազախստանն է, չի կարող սատարել ԼՂ հայկական ինքնության լեգիտիմացմանը: Չէի՞ք հաշվարկել, որ ֆորս-մաժորի դեպքում նույն Ղազախստանը, որպես նաև ՀԱՊԿ անդամ երբեք չի համաձայնի Ադրբեջանի դեմ ուժ կիրառելուն: Նույնիսկ եթե հրթիռակոծվի Երևանը: Բա ժամանակին հաշվարկեիք, թե երկիրն ուր եք տանում, ինչ փակուղի եք մղում ԼՂ կարգավորման գործընթացը: Հիմա, ժողովրդի ասած՝ ջուրը ջրաղացը տարել է, դուք էդ ի՞նչ չախչախի հոգս եք հոգում: Ելք, առաջարկեք, ելք: Թե չէ ինչ, ինչպես և ինչու եղավ՝ դիտողունակ մարդու համար գաղտնիք չէ: Իսկ եթե մի փոքր էլ շարունակեք, թուրքերը բաց տեքստով են արդեն ձեզ տեղը դնելու՝ բացահայտելով բաներ, որ միայն կռահվում են: Ի՞նչ եք պատասխանելու»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
