«Հոկտեմբերի 27-ից հետո ձևավորվեց քրեաօլիգարխիկ համակարգը, և ԱԹՍ ու ՍՈՒ-30 հրթիռների փոխարեն վեր խոյացան դղյակները»․ Պետրոս Մակեյան
![]() 310 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 16:48 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմում պարտվեցինք, որովհետև 1994թ. զինադադարից հետո չարժևորեցինք մեր հաղթանակը, ավելին՝ սկսվեց ձևավորվել նոմենկլատուրային կապիտալիզմը (ձևակերպման հեղինակ՝ լուսահոգի Էդ․ Եգորյան)։ 1999թ-ի հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց ձևավորվել քրեաօլիգարխիկ համակարգը, և ԱԹՍ ու ՍՈՒ-30 հրթիռների փոխարեն սկսեցին վեր խոյանալ դղյակները, թանկարժեք բենթլիները և տարատեսակ «յաշիկները», հիմնական պատճառներից է նաև այն, որ օրվա իշխանությունները ևս տրվեցին ճոխության, չունենալով պետական կառավարման ունակություններ, անկազմակերպ են, չափից ավել անլուրջ, ինչի ականատեսը եղանք այսօր Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ, հաշվի չառնելով կորոնավիրուսը, համապատասխան ծառայությունների անկազմակերպ դրսևորման պատճառով առկա էին հարյուրավոր մարդկանց կուտակումներ, բազմաթիվ իշխանական շքախմբերի խառնաշփոթ սպասարկումը մեծ դժգոհություններ էին առաջացնում մարդկանց մոտ, որոնք հիմնականում զուսպ հանդուրժեցին իշխանավորների թատրոնը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
