«Ասում էր՝ մինչև չգնամ, կռիվը չի պրծնելու»․ Հայկազ Մկրտչյանի մայր
![]() 226 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 12:36 Այսօր Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ պատերազմի մասնակից Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրման արարողությունը։ «Պատերազմի օրերին զանգեց հրաժեշտ տալու մտքով։ Ես չհասկացա, ճիշտն ասած․ տղաների համարներն ուզեց։ Միայն հետո՝ սեպտեմբերին ասեց, որ զանգել էր հրաժեշտ տալու, որովհետև էնպիսի իրավիճակ էր, որ կարծում էին վերջ։ Եթե չեմ սխալվում, այն օրն է եղել, երբ մերոնք բարձրաստիճան զինվորականների էին վերացրել»,- պատմում է մայրը։ Հայկազ Մկրտչյանը Հուլիսյան մարտերին պարգևատրվել էր «Մարտական հերթապահության համար» շքանշանով։ «Ասեց՝ ամենատարօրինակ զգացումը որ ունեցել եմ, այն ժամանակ է եղել, երբ ասացին՝ Հայկո՛, պիտի կրակենք, ու հասկացա, որ սա ուսումնական կրակ չէ․ ինքս ինձ հավաքեցի ու անցա գործի»,- հիշում է մայրը։ «Արցախյան պատերազմը երբ սկսեց, ասում էր՝ սիրտս պայթում ա։ Մենք ստեղ նստած ենք, տղաներին էնտեղ սպանում են․ մինչև ես չգնամ, կռիվը չի պրծնելու, պիտի գնանք, ցույց տանք էն, ինչ-որ հուլիսին ենք ստեղ ցույց տվել։ Ասում էի՝ դուք էլ էդտեղ եք սահման պահում, ասում էր՝ ստեղ էնպես ենք մրմռացրել, որ էլ քթները չեն խոթի երբեք»,- որդու մասին պատմելիս ասաց կինը։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
