«Եթե դառնանք ԱՄՆ դաշնակիցը, ՀՀ-ն ապագա կունենա». Արա Պապյան
![]() 526 Շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ., 18:52 Դիվանագետ, պատմաբան Արա Պապյանը «Ֆակտոր»-ի եթերում հայտնել է, որ այս ծանր իրավիճակում Հայաստանը մի ելք ունի՝ դառնալ ԱՄՆ-ի դաշնակիցը. «Եթե կդառնանք, ուրեմն՝ Հայաստանն ապագա կունենա, եթե չենք դառնա՝ Հայաստանն ապագա չի ունենա։ Սա շատ պարզ է և սա խնդիրը չէ, որ ասում են՝ «Ռուսաստան-Թուրքիա ընտրության հարց է», սա արդեն Թուրքիա-Միացյալ Նահանգներ ընտրության հարց է՝ մենք ապագայում ո՞ւմ հետ ենք ուզում լինել, ո՞ւմ իշխանության տակ՝ Թուրքիայի, թե՞ Միացյալ Նահանգների։ Պարզապես Ռուսաստանին ձեռնտու է մեզ հանձնել Թուրքիային, այդ մասին Պեսկովն ուղիղ ասաց, որ «թուրքերը մեզ համար ավելի ընդունելի են Հարավային Կովկասում, քան Արևմուտքը»։ Մեզ համար ընդունելի չէ։ Եվ միակ աշխարհաքաղաքական, ռազմական ուժը, որը կարող է ներկայություն ապահովել նման հեռավորության վրա, Միացյալ Նահանգներն է։ Այստեղ խնդիրն այն է՝ կկարողանա՞նք մենք նման շահագրգռություններ ներկայացնել ԱՄՆ-ին կամ ունե՞նք նման կարևորություն, որպեսզի իրենք իսկապես ուզենան միջամտել այս հակամարտությանը»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
