Սբ. Զատկի առթիվ ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը
![]() 318 Կիրակի, 04 ապրիլի, 2021 թ., 11:44 Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, «Միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մատթ. 28.20): Այս խոստումը տուաւ Յարուցեալ Քրիստոս իր առաքելութիւնը շարունակելու կոչուած աշակերտներուն: Յարուցեալ Քրիստոսի հաւատքով ու յոյսով շաղախուած, եկեղեցին մնաց կանգուն ու կենսունակ՝ ահաւոր ջարդերուն, հալածանքներուն ու քանդումներուն դիմաց: Այսպէս եղաւ նաեւ Քրիստոսի յարութեամբ հզօրացած եւ ժողովուրդին տագնապներուն հետ ինքզինք նոյնացուցած հայ եկեղեցին: Արդարեւ, իր հոգեմտաւոր ստեղծագործութեամբ ու ժողովրդանուէր ծառայութեամբ, հայ եկեղեցին յարուցեալ Քրիստոսի հրաշագործ ներկայութիւնը ապրեցուց մեր կեանքին մէջ: Այսօր, բազմազան տագնապներով շրջապատուած մեր ժողովուրդի կեանքին մէջ մեր եկեղեցին, հաւատարիմ իր սրբազան առաքելութեան, կոչուած է Քրիստոսի յարութեան շունչով վերանորոգելու մեր կեանքը՝ աստուածաշնչական ճշմարտութիւններու ու արժէքներու կենսագործումը եւ ծառայութիւնը դարձնելով իր վկայութեան սեւեռակէտը: Թող յարուցեալ Քրիստոս վանէ մեր հայրենիքի կեանքէն ամէն տեսակ չար ու չարիք, որպէսզի հայրենի մեր ժողովուրդը կարենայ միասնական ոգիով ու վերանորոգ հաւատքով ու կամքով փայլուն նոր էջ մը բանալ Հայաստանի պատմութեան մէջ: Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Հայրապետական օրհնութեամբ եւ հայրական ջերմ սիրով»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
