Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կաթողիկոսը տաճարը վերածել է միտինգային հրապարակի». Լյովա Եղիազարյան

«Կաթողիկոսը տաճարը վերածել է միտինգային հրապարակի». Լյովա Եղիազարյան
221
Կիրակի, 04 ապրիլի, 2021 թ., 15:36

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը խորհրդանշում է նաև անցումը չարից դեպի բարին,պակասությունից դեպի լիություն,չար գործերից դեպի առաքինի վարք,հույս,հավատ,
սեր ու հանդուրժողականություն:
Սուրբ Պատարագի ժամանակ իր ուղերձում այս արժեքներից խոսելու.ժողովրդին հույս ներշնչելու փոխարեն, կաթողիկոսը տաճարը վերածել է միտինգային հրապարակի և Սուրբ խորանից քաղաքական ճառ է արտասանում:
Չի կարողանում կտրել նախկինների հետ իրեն կապող հանցավոր հանգույցը, շարունակում է սպասարկել նրանց շահերը»: