Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ըստ «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է». Ն. Զոհրաբյան

«Ըստ «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է». Ն. Զոհրաբյան
253
Կիրակի, 04 ապրիլի, 2021 թ., 17:21

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եվ այսպես, ըստ «ՀՀ տոների և հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է
Հեղափոխական հպարտ իշխանությունն իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։
Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես քաղաքացու օր։
Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է՝ Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը։
2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է։
Երևի հիշում եք, որ քաղաքացու տոնին հանրապետության բազմաթիվ հրապարակներում մանղալներ էին շարել ու խորոված էին անում։
Հիմա պարզապես հետաքրքիր է՝ ապրիլի 24-ին, հպարտ քաղաքացու օրը, ինչպե՞ս են նշելու այս աննախադեպ «հպարտությունը» մեզ նվիրողները»: