Թուրքիայի քաղաքական շրջանակների արձագանքը՝ թուրք ծովակալների սկանդալային հայտարարությանը
![]() 303 Երկուշաբթի, 05 ապրիլի, 2021 թ., 20:04 Թուրքիայի ռազմածովային ուժերի 103 պաշտոնաթող ծովակալների քննադատական հայտարարությունը շարունակում է թուրքական մամուլի և քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում մնալ։ Այդ հայտարարությամբ ծովակալները դատապարտել էին իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (ԱԶԿ-AKP)՝ «Մոնտրոյի կոնվենցիան քննարկման դնելու» և բանակն իսլամականացնելու փորձի համար: Ի պատասխան դրան՝ Թուրքիայի իշխանական և ընդդիմադիր մի շարք ներկայացուցիչներ դատապարտել էին ծովակալների հայտարարությունը։ Արձագանքել էին Թուրքիայի «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության, ընդդիմադիր «IYI» (Լավ) , «Ապագա» (GP) կուսակցության ղեկավարներ Դևլեթ Բահչելին, Մերալ Աքշեները, Ահմեթ Դավութօղլուն։ Վերջիններս քննադատել էին ծովակալների հայտարարությունը, իսկ Բահչելին անգամ կոչ է արել դադարեցնել պետության կողմից նրանց տրվող կենսաթոշակը։ Ի տարբերություն վերոնշյալ քաղաքական գործիչների՝ ծովակալների հայտարությանը աջակցություն է հայտնել 96 նախկին պատգամավոր։ Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որով անընդունելի են համարել Թուրքիայում կառուցվելիք Բոսֆորի նեղուցը շրջանցող Ստամբուլի ջրանցքը, ինչպես նաև Մոնտրոյի կոնվենցիան քննարկման առարկա դարձնելը։ Ermenihaber-ը հիշեցնում է, որ Թուրքիայի իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են վերոհիշյալ հայտարարությունը ստորագրած 10 պաշտոնաթող ծովակալներին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
