Արսեն Թորոսյանը վարչապետից թաքուն մարդկանց է թիրախավորում. մի ողջ հիմնարկ աշխատավարձ չի ստացել. «Ժողովուրդ»
![]() 246 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 09:16 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատանքային մթնոլորտը գնալով լարվում է: 2021 թվականի հունվարի 18-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյան նշանակվեց վարչապետի աշխատակազմի ղեկավար, կամայական որոշումներ են կայացվում մի շարք ոլորտներում։ Դրանց հերթով անդրադառնալու ենք: «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգեր է ստացել, այսպես ասած, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի աշխատակիցներից, որ աշխատավարձը ուշացվել է: Այդ ուշացումը վարչապետին կից պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները կապում են հենց Արսեն Թորոսյանի հետ, որը մարդկանց անհիմն ազատումների հրահանգներ է տվել, մի ողջ բաժիններ փակելու պահանջներ ներկայացրել: Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում լարված են աշխատում գրեթե բոլորը, քանի որ հախուռն, անձնավորված հրահանգները հոգնեցրել են արդեն բոլորին: Արսեն Թորոսյանին ով դուր չի գալիս, միանգամից պահանջում է ազատել: «Ժողովուրդ» օրաթերթի ստացած տեղեկությունների համաձայն՝ ՊՈԱԿ-ի հիմնական աշխատանքային երկու ուղղությունններից՝ վերլուծական և ստեղծագործական, Թորոսյանը դժգոհ է հատկապես վերլուծական բաժնից։ Մեզ փոխանցեցին, որ կոնֆլիկտային իր բնավորությամբ հայտնի (մամուլն այդ մասին շատ է գրել) Թորոսյանը թիրախավորում է մարդկանց, հրահանգում պիտակավորել, վարկաբեկել նրանց համացանցում «ֆեյքեր»-ով և ՊՈԱԿ-ի ազդեցության տակ գտնվող անհայտ ծագման «ֆեյք» կայքերով: Թեևհաճախ դա անում է վարչապետի անունից, բայց անգամ ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը մի քանի անձերի մասով արդեն հասցրել է ճշտել վարչապետից, որ նա տեղյակ չի եղել Թորոսյանի ինքնագործունեությունից: Մի խոսքով, Թորոսյանն իրեն ազատություն է շնորհել. տեսնենք՝ մինչև ուր կհասնի, քանի որ մի պաշտոնյա էլ կար վարչապետի շրջապատում, նույնկերպ էր իրեն դրսեւորում, սկանդալով հեռացվեց»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
