«Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել». Նաիրա Զոհրաբյան
![]() 446 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 10:12 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Զոհված զինվորների հարազատներից բանկերն ու Varks.am-ը շարուկանում են վարկի մարում պահանջել Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերն ու հատկապես Varks.am-ի նման վաշխառու «դյուքանները» շարուկանում եմ զոհվածի ծնողից կամ կնոջից պահանջել սպանված որդու վարկի մարում։ Հոկտեմբերի 21-ին խորհրդարանն ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխություն, որպեսզի բանկային և վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետևանքներ կրելու ներել զոհված, գերեվարված, անհետ կորած զինվորի վարկը։ Իհարկե, օրենքը չի կարող բանկին պարտադրել ներել զոհված զինվորի վարկը և բանկն ինքը պիտի դա որիշի, սակայն հազարավոր ծնողներ իրենց ցավը թողած՝ գումար են փնտրում, որ հայրենիքի համար զոհված կամ Բաքվի բանտում գտնվող որդու վարկը մարեն։ Բանկերն արդեն մոտ 2 միլիարդ դրամի չափով ներել են զոհված և անհետ կորած զինվորների վարկերը, սակայն սա հարցի լուծում չէ. վարկառուների թիվն ահռելի մեծ է և իր որդուն կորցրած ծնողը չի կարող վարկ մարել։ Սա կառավարության լուծելիք խնդիրն է և «դուխով» կեպկով մեքենաների կապոտի վրա քարոզարշավ անելու «պերերիվներին» չէր խանգարի հիշել, որ հազարավոր տղաներ, որոնք տարվեցին երաշխավորված մահվան, այդ տղաներն ընտանիք պահելու համար վարկեր էին վերցրել ու զոհվեցին կամ չկան, և հիմա բանկերն ու Varks.am-ները ամենօրյա ռեժիմով խեղդում են զոհվածի մորն ու կնոջը»։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
