«Մասշտաբային պատերազմ պատրաստվում էր 2018-ի աշնանը». Հակոբ Բադալյան
![]() 293 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 13:08 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մասշտաբային պատերազմ պատրաստվում էր 2018-ի աշնանը: Այդ ժամանակ՝ հոկտեմբերին նախատեսված Ադրբեջանի նախագահի ընտրությունն Ալիևը չգիտես՝ ինչու որոշեց տեղափոխել վեց ամիս առաջ՝ 2018-ի ապրիլ: Մինչ այդ, Բաքուն հայտարարում էր, որ Հայաստանում ապրիլին իշխանության հարցը լուծելուց հետո սպասում է ինտենսիվ առարկայական բանակցության: Հոկտեմբերի համար նա ազատեց ձեռքերը, որ, եթե ամռանը չլիներ ինտենսիվ բանակցությունը, կամ այլ կերպ ասած «Լավրովյան պլանով» կարգավորումը, հոկտեմբերին նա թերևս դիմելու էր պատերազմի: Իհարկե, դարձյալ Թուրքիայի օգնությամբ: Առանց Թուրքիայի Ալիևը չէր գնա պատերազմի: Թուրքիան Ալիևի «ապահովագրական գոտին է»: Բայց, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը փոխեց իրավիճակը: Ակնառու էր, որ Ալիևն ամբողջ ամառ չէր կողմնորոշվում, թե ինչ է տեղի ունեցել, դրանում ինչ դեր է ունեցել Ռուսաստանը՝ Կովկասում պատերազմի հարցում մյուս առանցքային սուբյեկտը: Սեպտեմբերին Դուշանբեում տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը, որի նախորդ օրը Պուտինը մի քանի ժամով այցելել էր Բաքու, թերևս 2018-ի աշնան համար «պատերազմի ճշտված սլաքները» փոխելու: Հետագա երկու տարիներին Հայաստանին չհաջողվեց փոխել «մադրիդյան սկզբունքներ» կոչվածի վրա կառուցված բանակցային տրամաբանությունը և ստեղծել ստատուս-քվոն պահելու նոր ժամանակային տարածք: Ռուսաստանը դեմ չէր դրան, բայց քանի որ դեմ էր դուրս եկել Արևմուտքին՝ զրկվել էր ստատուս-քվոն կառավարելու արևմտյան՝ ԱՄՆ աջակցությունից: Մեզ թվում էր, թե Մոսկվան է մոտ քառորդ դար պահպանում ռեգիոնալ ստատուս-քվոն: Իրականում դա պահպանում էր ԱՄՆ՝ թույլ չտալով Թուրքիային աշխույժ խաղալ Կովկասի ուղղությամբ: Երբ Ռուսաստանը գնաց ԱՄՆ-ի դեմ նոր սառը պատերազմի, անգամ տեղ-տեղ տաք հատվածներով, ԱՄՆ-ը կորցրեց Թուրքիային զսպելու մոտիվացիան: Եթե դիտարկենք Էրդողանի իշխանության գալն ու, այսպես ասած, հզորանալը, ապա կնկատենք, որ դա գրեթե մեկին մեկ համընկնում է Պուտինի 2007-ի մյունխենյան ելույթով սկսված դիմակայության ժամանակագրությանը: ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասը Ռուսաստանին «թողել» էին պայմանով, որ Ռուսաստանը գործակցում է իրենց հետ: Նավթի բարձր գնով ոգևորված Պուտինը մտածեց, որ լիովին ի վիճակի է միայնակ կառավարել Կովկասը: Հիմա Պուտինը փորձում է համոզել թե՛ Ռուսաստանին, թե՛ նաև հայ հանրությանը, որ իր հաղթանակն է Կովկասը Թուրքիայի հետ կառավարելը»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
