«Որևէ ձևով չի կարող մեկը մյուսի վրա ազդել»․ Հ․ Ալումյանը՝ Գլխավոր դատախազի՝ ՍԴ դիմելու վերաբերյալ
![]() 204 Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 18:48 Ինչպես հատնի է, քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի) Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացրեց։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը «Սիվիլնեթ»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա է, ինչի համար մեկ ամիս ժամանակ ունեն։ Հարցին, թե Գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան քրեական դատավարության օրենսգրքում որոշ վիճելի դրույթների մասով, արդյոք դա կարո՞ղ է ազդել այս գործի վրա, փաստաբանը պատասխանեց․ «Որևէ ձևով, անգամ անհավանական իրադրության դեպքում, չի կարող մեկը մյուսի վրա ազդել»։ Նշենք, որ դատարանը մերժեց նաև փաստաբանների միջնորդությունը՝ դատախազների կողմից ներողություն խնդրելու վերաբերյալ։ Անդրադառնալով այդ որոշմանը, Հ․ Ալումյանն ասաց․ «Որոշումը չենք ստացել, հնարավոր է, որ դատարանն ուղղակի ասի, որ դա իմ խնդիրը չէ՝ իրենց պարտավորեցնել, դա իրենց պարտականությունն է։ Հիմքեր չկան մտածելու, որ իրենք իրենց պարտականությունից խուսափելու են։ Օրենքի մեջ ուղիղ գրված է, որ իրենք պարտավոր են ներողություն հայցել, ընդ որում՝ գրավոր։ Ես հուսով եմ, նույնիսկ համոզված եմ, որ այդպես էլ լինելու է, եթե չի լինի, համապատասխան ընթացք կտանք»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
