«Հայաստանում սկսվել է էներգետիկ ճգնաժամ»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ մասնագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում սկսվել է էներգետիկ ճգնաժամ:
141 օրով ԱԷԿ-ի կանգնեցման ու Արցախից 330 մլն կՎտ.ժ էլեկտրաէներգիա ներկրման ծրագրի ձախողմանն այժմ գումարվել է նաև երկրի ամենախոշոր էներգետիկ օբյեկտներից մեկի՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շահագործումից դուրս բերելու ռիսկը: Այժմ բլոկը կանգնեցված է, ինչն առավելապես պայմանավորված է Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման քաղաքականության ձախողմամբ: Բլոկի սեփականատեր
«Գազպրոմ Արմենիա» ընկերության համար դրա հետագա շահագործումն այլևս տնտեսապես նպատակահարմար չէ:
Ձախողման հիմնական պատճառից մեկը, ինչպես բազմիցս նշել եմ, «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման անթույլատրելի դանդաղ տեմպերն են, որոնք, ըստ էության, դուրս են մղում մեզ տարածաշրջանի էներգետիկ գործընթացներից:
Այս ամենի արդյունքում արդեն մայիս ամսից ի վեր Հայաստանը սկսելու է էլեկտրաէներգիա ներկրել Վրաստանից: Հաշվի առնելով այն, որ Վրաստանը շարունակաբար ավելացնում է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներկրումը, մեծ հավանականությամբ այդ նույն էլեկտրաէներգիան կհայտնվի հայաստանյան շուկայում: Հաջորդ փուլով՝ 2023 թ.-ից, նույն վրացական ենթակառուցվածքերով Հայաստան սկսվի ներկրվել նաև Թուրքիայում արտադրված էլեկտրաէներգիան, ինչը լիովին տեղավորվում է Անկարայի՝ տարածաշրջանային էներգետիկ շուկաները գրավելու նկրտումների մեջ:
Այս սցենարն անխուսափելիորեն կյանքի կկոչվի Հայաստանում իշխող թրքահպատակ ռեժիմի քաղաքական վերարտադրության դեպքում»:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24022.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
58519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57119.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
233216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
168415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
207413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
89612.11.2026, 16:00