Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ճակատագրի ծաղրն է»․ Նորայր Նորիկյան

«Ճակատագրի ծաղրն է»․ Նորայր Նորիկյան
263
Երեքշաբթի, 06 ապրիլի, 2021 թ., 22:32

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս խայտառակության պատճառով ողջ իրավապահ համակարգի գլուխները պետք է թռնեն
Ճակատագրի ծաղրն է, բայց եկեք փաստենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք մարտի 1-ի գործով հռչակվում և ճանաչվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղությունը։
Այսպիսի խայտառակ դատաիրավական համակարգ գոյություն չի ունեցել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի օրոք։
Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական պարտությունն է ու պատասխանատվությունը։
Այս ամենը հետևանք էր մեծամտության, որևէ այլ կարծիք չհանդուրժելու ամբարտավան պահվածքի և ինքնախաբեության։
Սակայն, անգամ այս իրավիճակում, մեր ժողովուրդը հուսահատվելու իրավունք չունի։
Մենք կանգնած ենք որակապես նոր պետություն կառուցելու, պետական ինստուտուտների արդյունավետությունը բարձրացնելու մարտահրավերի առաջ և պարտավոր ենք հաղթահարել այն։
Երիցս համոզվեցի՝ քանի դեռ չենք ստեղծել արդար Հայաստան, մենք որևէ լուրջ հաջողություն չենք ունենալու․․․
Այս խայտառակության պատճառով ողջ իրավապահ համակարգի գլուխները պետք է թռնեն»։