Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին»․ Արմեն Աշոտյան

«Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին»․ Արմեն Աշոտյան
236
Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 00:12

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ մենք կենսական ջանքեր ենք գործադրում փոսից դուրս գալու համար, մեր շուրջը շարունակվում են լրջագույն գլոբալ և տարածաշրջանային զարգացումները, որոնք անմիջապես ազդում են մեզ մրա։
Այսպես, այսօր Անկարայում տեղի ունեցան Էրդողանի բանակցությունները Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լեյենի հետ։
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի բացահայտ եւ ցինիկ հակահայկականությունը եւ ԵՄ-ի բացահայտ և ցինիկ անտարբերությունը հասկանալի են դարձնում իմ մեծ հետաքրքրությունը այս հանդիպումների հանդեպ։
Շտապեմ հիասթափեցնել անուղղելի միամիտներին. Արցախի հետ կապված թուրքական ագրեսիան և իսլամիստ գրոհայինների թեման ընդհանրապես չեն բարձրացվել ԵՄ պաշտոնյաների կողմից։ Բայց օրինակ Վան դեր Լեյենը խոսել է Լիբիայից գրոհայիններին հեռացնելու անհրաժեշտության մասին։
Չի խոսվել հայերի հանդեպ գործած վայրագությունների և մեր իրավունքների մասին, բայց քննադատվել է Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու փաստը։
Թուրքիայի համար խելահեղ պայքարը շարունակվելու է Վաշինգտոն-Բրյուսել և Մոսկվա-Պեկին զույգերի միջև, ինչն այս փուլում հմտորեն օգտագործվում է և օգտագործվելու է Էրդողանի կողմից, այդ թվում՝ Հայաստանի և հայերի դեմ։
Բայց այլոց մեղադրելուց առաջ կրկին հիշեք. հայկական շահերը պիտի հետաքրքիր լինեն նախ Երևանին, նոր հետո՝ Բրյուսելին, Մոսկվային կամ Վաշինգտոնին»։