Երեքշաբթի, 03 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

2 միլիոն դրամ տուրք՝ տաքսի ծառայությունների համար. որն է հիմնավորումը․ «Ժամանակ»

2 միլիոն դրամ տուրք՝ տաքսի ծառայությունների համար. որն է հիմնավորումը․ «Ժամանակ»
330
Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 09:40

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է լիցենզավորել օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելը՝ 2 միլիոն դրամ պետական տուրք սահմանելով:
Հետաքրքիրն այն հիմնավորումն է, որով Կառավարությունը սահմանում է այս տուրքը: Ըստ կառավարության՝ «Օդանավակայանում տաքսի ծառայություններ մատուցողների կողմից անընդունելի վարքագիծ է դրսևորվում օդանավակայանների տարածքում ուղևորների նկատմամբ՝ նրանց բանավոր հավաքագրելու միջոցով անհանգստություն պատճառելու արդյունքում: Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օտարերկրյա քաղաքացիները և զբոսաշրջիկները հայտնվում են անհարմար դրության մեջ, ինչը զբոսաշրջության տեսանկյունից անընդունելի է»:

Թե ինչպես պետք է այդ տուրքը օգնի այս խնդրի լուծմանը՝ անհասկանալի է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: