Պատերազմում ծանր վիրավորված զինծառայողի բուժումը կարող է արտերկրում կազմակերպվել
![]() 237 Չորեքշաբթի, 07 ապրիլի, 2021 թ., 20:52 Պատերազմից 5 ամիս անց մի շարք բուժհաստատություններում շարունակում են գտնվել արցախյան վերջին պատերազմում ծանր վիրավորում ստացած զինծառայողներ։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նախարարին ներկայացվել են պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած և բժշկական կենտրոնում ապաքինվող զինծառայողների առողջական վիճակն ու բուժման ընթացքը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։ «Բժշկական կենտրոնի ղեկավարության, բուժող բժիշկների հետ քննարկվել է ծանր բեկորային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Հայկ Զաքարյանի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նախարար Հարությունյանը շեշտել է, որ պետք է անել հնարավոր ամեն բան զինվորի կյանքը փրկելու համար։ Նա ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետին հստակ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել հարցի շուտափույթ լուծման վերաբերյալ։ |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
