Թուրքիայում աճել է գերմանացի պատանդների թիվը
![]() 293 Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 03:08 Թուրքիայում վերջին շրջանում աճել են Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների, կալանավորումների և նրանց նկատմամբ սահմանվող երկրից դուրս գալու արգելքների թիվը, գրում է Ermenihaber-ը: Այժմ Թուրքիայում, ընդհանուր առմամբ, Գերմանիայի 62 քաղաքացի է գտնվում անազատության մեջ: Այս մասին տվյալներ է հրապարակել Գերմանիայի արտգործնախարարությունը: Անազատության մեջ գտնվող գերմանացիներից 38-ի համար թուրքական դատարանի և իրավապահ մարմինների կողմից երկրից դուրս գալու արգելք է սահմանվել: Ուշագրավ է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարման շրջանում զգալիորեն աճել են նաև Թուրքիայում «ահաբեկչական համարավող կառույցի անդամ լինելու կամ այդ կառույցներին աջակցելու մեջ» մեղադրվող Գերմանիայի քաղաքացիներին կալանավորելու փորձերը: Նշվում է, որ անազատության մեջ գտնվողներից 14-ը մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ: Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը քննադատել է Գերմանիայի ԱԳՆ-ին էրդողանական ռեժիմի պատանդ Գերմանիայի քաղաքացիների մասին տեղեկությունները թաքցնելու համար: Պատգամավորը կառավարությունից պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
