ՊՆ-ում իրավիճակը գերլարված է. աշխատակիցներին իջեցրել են բունկեր, մի քանի գեներալ, պատից թռչելով, փախել է. «Մեդիապորտ»
![]() 618 Հինգշաբթի, 08 ապրիլի, 2021 թ., 23:48 «Մեդիապորտ»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք գեներալներ պատի վրայից թռչելով փախել է նախարարության շենքից: Փախուստի դիմածների թվում է գեներալ Ալբերտ Մարդոյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ անհետ կորած զինվորների հարազատները շղթաներով ու մեքենաներով արգելափակել են ՊՆ շենքի ելումուտը՝ հայտարարելով, որ հոգնել են իշխանության ստերից և պահանջում են իրենց զավակներին: Այս պահին ՊՆ շենքի մոտ են հավաքվում նաև գերության մեջ գտնվող տղաների հարազատները, որոնց իշխանությունն այսօր խաբել էր՝ խոստանալով, որ վերադարձնելու է ռազմագերիների նոր խմբի: Ծնողները հավաքվել էին Էրեբունի օդանավակայնում, մինչդեռ դատարկ ինքնաթիռ էր վայրէջք կատարել: ՊՆ շենքի մոտ այս պահին մեծ թվով ոստիկաններ են բերվել, որոնք արգելում են նկարահանումներ անել: Աղբյուրին հաջողվել է ձեռք բերել ՊՆ՝ շղթայված դարպասների կադրերը: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
