«Ադել ալ-Շահիրը մեկն էր այն վարձկան զինյալներից, ովքեր առաջնորդում էին հայերի դեմ կռվող սիրիացի ահաբեկիչներին». Վարուժան Գեղամյան
![]() 385 Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 19:04 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի օր առաջ Սիրիայի միջազգայնորեն ճանաչված սահմանի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքում, որը 2019 թվականից գրավված է Թուրքիայի Զինված ուժերի կողմից, տեղի ունեցավ զինվորական հետաքրքրիր միջոցառում։ Կից լուսանկարում այդ միջոցառումից մի դրվագ է. Սիրիայի ազգային բանակի (SNA՝ Թուրքիայի կողմից ֆինանսավորվող սիրիացի վարձկանների բանակ, որը պայքարում է Ասադի դեմ և նպաստում Սիրիայի թուրքացմանը) ռազմական դասընթացների առաջին շրջանավարտներին հանձնում են իրենց վկայականները։ Վարժարանի շենքի վրա երևում են Թուրքիայի և Սիրիայի ընդդիմադիրների դրոշները, իսկ մեջտեղում պատկերված է Ադել ալ-Շահիրը, ում անունով էլ անվանակոչվել է վարժարանը։ Ադել ալ-Շահիրը մեկն էր այն վարձկան զինյալներից, ովքեր 2020թ. աշնանն առաջնորդում էին հայերի դեմ կռվող շուրջ 2000 սիրիացի ահաբեկիչներին Արցախյան պատերազմում։ Սա է Թուրքիայի իրական, քաղաքական ռազմավարությունը տարածաշրջանում և այն չի փոխվելու, որքան էլ որ ՀՀ ներկայիս օկուպացիոն իշխանությունները «ստորացված բարեկամության» ձեռք մեկնեն Թուրքիային և բավարարեն առաջադրված նախապայմանները։ Բավարարելով այսօրվա նախապայմանները՝ Հայաստանի առջև դնելու են նորերը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
