Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Բե՛ր էդ բենզինը». անհետ կորածների հարազատները փորձում են կոտրել դարպասները

«Բե՛ր էդ բենզինը». անհետ կորածների հարազատները փորձում են կոտրել դարպասները
227
Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 14:08

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ ՊՆ շենքի մոտ իրավիճակը լարված է: Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում նախարարի և ԳՇ պետի հետ: Նշենք, որ կեսգիշերին նրանց էին միացել նաև այն գերիների ծնողները, որոնք երեկ Էրեբունի օդանավակայանում սպասում էին իրենց որդիների վերադարձին:

Ծնողները շշերով բենզին են բերել և սպառնում են այրել ՊՆ-ի մոտակայքում կայանված մեքենաները:

Նրանք մասամբ կոտրեցին գլխավոր մուտքը փակող դարպասները:

Րոպեներ առաջ իրավիճակը հանդարտվեց: