Լարիսա Մինասյանը թողնում է պաշտոնը
![]() 316 Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 16:28 Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարածած հայտարարությունից, որում հայտնում են գործադիր տնօրենի փոփոխության մասին: «Լարիսա Մինասյանը, ով ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրենն էր 21 տարի, բացառիկ առաջնորդությամբ ղեկավարել է Հիմնադրամը՝ առաջ մղելով բաց հասարակության արժեքներն ու առաքելությունը Հայաստանում: Նրա պաշտոնավարման ընթացքում Հիմնադրամն իրականացրել է մի շարք կարևոր նախաձեռնություններ, ինչպես օրինակ՝ պալիատիվ խնամքի համակարգի ներդնումը, հոգեկան առողջության պահպանման և բարելավման ծրագրերը, քրեական արդարադատության համակարգի բարելավումը, գիտության և կրթության ոլորտի զարգացմանն ու ներառականությանը միտված ծրագրերը, և մի շարք այլ նախաձեռնություններ: 2008թ-ի Համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանն օգնել է սոցիալական ծանր կացության մեջ հայտնված ավելի քան 65,000 հայաստանցի ընտանիքի՝ ապահովելով նրանց համար կենսական մի շարք ծառայություններ: 2020թ-ին Հիմնադրամն աջակցեց Հայաստանում Քովիդ-19 համավարակի հետևանքով առավելապես տուժած ընտանիքներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տուժած քաղաքացիական անձանց: Այս աշխատանքները շարունակվում են մինչ օրս»,- ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
