«Հաստատ բարեկամ չէ». Ալեն Սիմոնյանը չասաց՝ Թուրքիային թշնամի համարում է, թե՝ ոչ
![]() 282 Ուրբաթ, 09 ապրիլի, 2021 թ., 19:12 «Երևանը մշտապես պատրաստ է եղել առանց նախապայմանների երկխոսություն սկսելու, ինչի վառ ապացույցներից է թե ֆուտբոլային դիվանագիտությունը, թե այն, որ մեր ԱԳ նախարար Նալբանդյանը ամբոխի մեջով շարժվում էր ու թուղթ փոխանցում Էրդողանին»,-«Ազատության» եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան մեր թշնամին է, թե՝ ոչ, պետք է արդյո՞ք Երևանը երկխոսություն սկսի Անկարայի հետ, թե՝ ոչ: «ՀՀ ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, և ռազմավարական առումով բոլոր հարցերի պատասխանը կա Անվտանգության խորհրդի համապատասխան վերաբերմունքի մեջ: Ինչ վերաբերում է անձնապես ինձ, ես Թուրքիային բարեկամ երկիր չեմ համարում: Ես չեմ կարող Թուրքիային բարեկամ երկիր համարել, քանի դեռ չի ապացուցել իր բարեկամ լինելը, որի մեջ ես այսօր շատ խիստ կասկածում եմ»,-ասել է նա: Հարցին, թե արդյո՞ք թշնամի կանվաներ՝ Սիմոնյանը պատասխանել է. «Դե գիտե՞ք ինչ, հաստատ բարեկամ չէ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
