«Ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը». Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկդ Բաբկեն Թունյանին կհարցնե՞ք, թե ի՞նչ եղավ 30 միլիարդ դոլարանոց տնտեսական արտաքին շուկայի նվաճումը, որը խոստացել էր իր ՏԵՐԸ մեկ տարի առաջ լոքդաուն հայտարարելու նիստի ժամանակ:
Մեկդ նոր ԲՏԱ նախարար Չոբանյանին կհարցնե՞ք, թե ի՞նչ եղավ էն գերգաղտնի նոր հայկական զենքը, որի մասին հայտարարեց իր ՏԵՐԸ մեկ տարի առաջ ապրիլի 6-ի ասուլիսի ժամանակ, մի հատ էլ նշելով, որ ռազմական գաղտնիք է բացահայտում դա ասելով:
Մեկդ առողջապահության նախկին նախարար, իսկ հիմա կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին կհարցնե՞ք, թե ի՞նչ եղավ Գյումրիի նոր ծննդատան կառուցումը, որի հուշագիրը ստորագրվեց շվեյցարահայ գործարար Սրմաքեշի հետ մեկ տարի առաջ ապրիլի 28-ին ու որի մասին անդադար խոսում էր Արսենի ՏԵՐԸ ամեն Գյումրի այցելելուց:
Էսքանը հլը հարցրեք, էլի կհուշեմ՝ տիկնայք և պարոնայք պատգամավորներ ու լրագրողներ»:

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
24022.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
58519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
57119.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
233216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
168415.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
88414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
207413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
89612.11.2026, 16:00