Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վարույթը վերջացնելուց հետո բոլոր հարցերի պատասխանները կտանք». ՏՄՊՊՀ նախագահ

«Վարույթը վերջացնելուց հետո բոլոր հարցերի պատասխանները կտանք». ՏՄՊՊՀ նախագահ
384
Երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ., 12:24

«Գնի էական բարձրացում կաթնամթերքի շուկայում այս պահին չկա, բայց դա մեր դաշտում չի գտնվում. կաթնամթերք արտադրողների քանակը բավականաչափ մեծ է: Կան տասնյակ ընկերություններ և չկա մի ընկերություն, որն ունի գերիշխող դիրք: Այստեղ էական մրցակցություն է տեղի ունենում: Տեղեկացնեմ, որ դաշտը մրցակցային է, և գները ձևավորվում են մրցակցության սկզբունքներով՝ շուկայի կանոններին համապատասխան»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Անդրադառնալով ձվի շուկային՝ պաշտոնյան նշել է, որ իրենց կողմից վերահսկվում է հետտոնական վիճակը: «Ձվի թեմայի հետ կապված միայն կասեմ, որ մարտի վերջին, մինչև այդ աղմուկի բարձրանալը, վարույթ ենք հարուցել, որովհետև նման խնդիրներ արդեն տեսել էինք»:

Ինչ վերաբերում է կարագի շուկային, ՏՄՊՊՀ նախագահը հայտնել է, որ այստեղ խախտումներ չեն հայտնաբերվել: