Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյն արդարացվել է
![]() 430 Երեքշաբթի, 13 ապրիլի, 2021 թ., 21:36 Քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյ մականունով հայտնի Արտյոմ Հարությունովն արդարացվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ նշելով, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը երեկ հրապարակել է արդարացի որոշում։ «237-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով»,- նշել է նա։ Փաստաբանի խոսքով՝ եթե բողոքող կողմը Վերաքննիչ չդիմի, ապա այսքանով ամեն բան կարելի է ավարտված համարել․ «Գործն իսկզբանե դատապարտված էր ձախողման»,- ասել է Հովսեփ Սարգսյանը։ Ըստ մեղադրանքի, Արտյոմ Կանևսկոյն իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակելու համար պիտանի հրազեն հանդիսացող որսորդական ինքնաձիգ՝ իր պահեստատուփով, գործարանային արտադրության փամփուշտներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, որից հետո սկսվել էր դատավարությունը։ Դատախազը միջնորդել էր Արտյոմ Հարությունովին դատապարտել 1,5 տարվա ազատազրկման, որից հետո փաստաբանն էլ իր հերթին էր միջնորդություն ներկայացրել՝ արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ վերջինիս արարքում չկա հանցակազմ։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
