«Դվին»-ը դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին․ «Հրապարակ»
![]() 164 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 09:36 «Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Երևանի «Դվին» հյուրանոցը, որը միջազգային շուկայի համար ներկայանում է Hayastan Hօtel Resort անվամբ, ՀՀԿ-ական իշխանության լավագույն ավանդույթների ուժով սկսել է քաղաքական ուժերին միջոցառումների համար տարածք կամ դահլիճ չտրամադրել: Ընդ որում՝ մի քանի շաբաթ առաջ նման դիրքորոշում չեն ունեցել, «Դվինի» դահլիճը վարձակալելու հարցով դիմած ՀԱԿ-ին, օրինակ, չի ասվել, թե քաղաքական միջոցառումների համար տարածք չեն տրամադրում: Թե մի քանի շաբաթում ինչ է փոխվել, արդյոք «Դվինի» սեփականատեր Արտակ Թովմասյա՞նն է որոշել մերժել «կոնկուրենտ» քաղաքական ուժին, որ ինքը միակ քաղաքական էլեմենտը լինի «Դվինի» տարածքում, թե՞ նրան ՀՀ իշխանությունից ցուցումներ կամ ընդդիմության այլ թեւերից հորդորներ են եղել՝ դժվար է կռահել: ՀԱԿ-ից հաստատեցին մեր տեղեկությունը, որ դիմել էին «Դվինի» դահլիճում մայիսի 1-ին ՀԱԿ համագումարն անցկացնելու համար, նախնական համաձայնությունը կայացվել է, ապա հրաժարվել են դահլիճը վարձակալությամբ տրամադրել իրենց՝ քաղաքական միջոցառումներից ձեռնպահ մնալու պատճառաբանությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
