«Ադրբեջանի նախագահի երեկվա ելույթը պարունակում էր մի շարք կարևոր հայտարարություններ». Վարուժան Գեղամյան
![]() 243 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 10:49 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահի երեկվա տխրահռչակ ելույթը (fb.com/varujeans/posts/10223496007858605) պարունակում էր մի շարք կարևոր պնդումներ ու հայտարարություններ, որոնք դուրս մնացին ուշադրությունից, սակայն խիստ կարևոր են՝ հասկանալու համար մեր շուրջ տեղի ունեցողը։ Այսպես, Ի. Ալիևը, անդրադառնալով Սյունիքով անցնելիք միջանցքին, նշում է. «Ինչպես գիտեք, այսօր մենք բանակցում ենք ապաշրջափակման և հատկապես Զանգեզուրի միջանցքի բացման համար։ Զանգեզուրի միջանցքը չի կարող բացվել առանց Թուրքիայի համաձայնության և մասնակցության։ Թեև Թուրքիան եռակողմ աշխատանքային խմբի անդամ չէ (նկատի ունի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի խումբը), սակայն մենք տեղեկություններ ենք տրամադրում այն հարցերի շուրջ, որոնք բանակցում ենք»։ Քաղաքական լեզվից թարգմանելով՝ այս խոսքերի հիման վրա կարող ենք ևս մեկ անգամ արձանագրել հետևյալ իրողությունը՝ Սյունիքով անցնելիք միջանցքի փաստացի շահառուն Թուրքիան է։ Հենց Թուրքիան է պնդել այս կետը մտցնել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության մեջ, թեև այն որևէ կապ չունի արցախյան խնդրի հետ։ Ուստի պատահական չեն Ալիևի խոսքերն առ այն, որ միջանցքն առանց Թուրքիայի համաձայնության ու մասնակցության չի կարող բացվել և որ այդ մասին փաստացի մշտապես զեկուցվում է նախագծի իրական շահառու Թուրքիայի իշխանություններին։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ դժվար չէ պնդել, որ Հայաստանի դե ֆակտո իշխանությունները կատարում են Թուրքիայի առաջադրած նախապայմանները և համաձայնություն են տվել Հայաստանի համար կործանարար միջանցքի բացմանը, որին այդքան ձգտում է Թուրքիան արդեն ավելի քան 100 տարի»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
