«Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 217 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 11:52 «Մեր իրականության մեջ ստեղծվել է այնպիսի ըմբռնում, թե այն կողմը, որը բանակցություններում, այսպես ասած, ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում՝ նրան կառուցողական դաշտ բերելու համար»,- այսօր ԱԺ ամբիոնից խոսելով 44-օրյա պատերազմի մասին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա ուղղակի պարզ մոլորություն է, որովհետև x պահից սկսած՝ առնվազն 2011թ.-ից, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշում, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ կառուցողական դաշտ գա, այլ հայկական կողմի առաջ խնդիր է դրել, որ ավելի շատ զիջումներ անի, որ հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով որ այն պնդումները, թե հանրաքավեի շուրջ պայմանավորվածություններ կան, ևս մոլորության փորձ է։ «Այո՛, բանակցային փաթեթներում եղել է հանրաքվեի դրույթ, և ասվել է, որ հանրաքվեն պետք է արտահայտի ԼՂ ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը: Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն»,- նկատեց վարչապետը: «Հանրաքվեի արեալը նկարագրված չէ, սա սկզբունքային կարևոր հարց է, որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ, իր Սահմանադրության համաձայն, միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը»,- հավելեց Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
