«Էդ որտեղի՞ց եք եկել, այդտեղ նստել, ո՞վ եք». վարչապետը՝ նախկին իմքայլականին
![]() 279 Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 13:20 Այսօր ԱԺ իշխանական թևը հոտնկայս ծափահարեց խորհրդարանում ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանին, ինչի առիթով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը, դիմելով վարչապետին, ասաց․ «Պարո՛ն վարչապետ, որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր, ես ամաչում եմ ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած, գերեվարված հայրենակիցներ և դեռ չխնկարկված գերեզմաններ: Դուք՝ որպես վարչապետ, ձեր թիմակիցներին պետք է գոնե փորձեիք սաստել»։ «Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է Հայաստանի, Արցախի ապագային, դա ձեր պոբլեմն է և ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդաշնական է հնչում: Էդ ո՞նց եք եկել, այդտեղ նստել, ընդհանրապես, էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք․․․»,- ասաց Փաշինյանը՝ կտրականապես հրաժարվելով պատասխանել պատգամավորի հարցին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
