Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոչը՝ միջազգային հանրությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոչը՝ միջազգային հանրությանը
778
Չորեքշաբթի, 14 ապրիլի, 2021 թ., 19:16

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել. «Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։
Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր զավակները, տառապում են հազարավոր տեղահանված և ունեզրկված ընտանիքներ, իսկ գրավված և հանձնված արցախյան տարածքներում չեն դադարում վայրագությունները մեր հազարամյա հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի հակամարդկային և հակաբարոյական գործողությունները, կոչ է անում միջազգային հանրությանը, պատկան կազմակերպություններին ու կառույցներին պատշաճ գնահատականի արժանացնել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ազգի արժանապատվության վիրավորման այս երևույթները»: