Թուրքիան Ռուսաստանի հետ կքննարկի ավիահաղորդակցության վերսկսման պայմանները
![]() 978 Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 10:48 Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյն առաջիկա օրերին կայցելի Մոսկվա՝ քննարկելու Ռուսաստանի հետ թռիչքների վերսկսման վերաբերյալ Թուրքիայի նոր առաջարկը: «Թուրքիան ծրագրում է նոր առաջարկներ ներկայացնել Ռուսաստանին, որպեսզի հասնի 2 երկրների միջև չվերթների վերսկսմանը։ Իսկ մշակույթի և զբոսաշրջության նախարարը մտադիր է առաջիկա օրերին այցելել Մոսկվա՝ այդ թեման ռուսական իշխանությունների հետ քննարկելու համար»,-հաղորդում է Интерфакс-ը։ Մոսկվա այցի հստակ ամսաթիվը նախարարը չի նշել։ «Չվերթների կասեցման որոշման հետևանքները մենք կսկսենք զգալ այս շաբաթ։ Այդ սահմանափակումներից հրաժարվելու ամսաթիվը կարող է փոխվել՝ Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թվի նվազման դեպքում»,-ենթադրել է նախարարը։ Հիշեցնենք՝ ՌԴ-ն ապրիլի 15-ից հունիսի 1-ը դադարեցնում է դեպի Թուրքիա կանոնավոր և չարտերային չվերթները՝ կապված այդ երկրում համաճարակային իրավիճակի վատթարացման հետ: |

«Հարգելի՛ կոռուպցիոներներ և թալանչիներ, տոններդ շնորհավոր»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
16211:06
Նավթի մատակարարումները Սլովակիա՝ «Դրուժբա» խողովակաշարով վերսկսվել են
50923.04.2026, 15:11
Իրանն առաջին անգամ եկամուտ է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավերից գանձվող վճարներից
51923.04.2026, 14:03
ԱՄՆ-ն կասեցրել է Իրաքին կանխիկ դոլարների մատակարարումը
92222.04.2026, 23:44
Եվրոմիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
64922.04.2026, 20:03
«ԵՄ դեսպանները հավանություն են տվել Ուկրաինային վարկ տրամադրելուն և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին»․ #Reuters
83722.04.2026, 16:14
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի առնվազն 23%-ը»․ Ալեքսեյ Շևցով
52122.04.2026, 12:45
Ռուսաստանը կդադարեցնի ղազախական նավթի տարանցումը դեպի Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով
93122.04.2026, 00:13
