Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է
![]() 309 Հինգշաբթի, 15 ապրիլի, 2021 թ., 22:05 Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից։ Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը) մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։ Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Այս դեպքը բացահայտվել և լուրջ հանրային արձագանք էր ստացել պատերազմից հետո։ Այսպես. պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, արդյունքում զինվորներն ընկել են շրջափակման մեջ, ինչի արդյունքում, ցավոք, մեծ մասը զոհվել, որոշներն էլ անհետ կորել են։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
