Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Բնակիչները բոյկոտեցին նոր հանքավայրի բացման վերաբերյալ հանրային լսումները

Բնակիչները բոյկոտեցին նոր հանքավայրի բացման վերաբերյալ հանրային լսումները
337
Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 11:08

Մարգահովիտի բնակիչներն այսօր բոյկոտեցին նախատեսվող հանրային լսումները Լոռու մարզում պղնձի նոր հանքավայրի բացման վերաբերյալ: Չեխական ընկերության ներկայացուցիչները հեռացան գյուղից «ձեռնունայն»:

«7 օր առաջ պետք է բնակիչները տեղյակ լինեին լսումների մասին, բայց ընդամենը երեկ ենք տեղեկացել: Բնակիչները թույլ չտվեցին, որ հանրային լսումները տեղի ունենան: Մենք չենք պատրաստվում նրանց լսել, մեզ չի՛ հետաքրքրում, թե մեր սարերի տակ ինչ կա, մեզ հետաքրքրում է, թե ինչ կա մեր սարերի վրա: Մեր ուժերի սահմաններում հնարավորինս խոչընդոտելու ենք հանքի շահագործմանը»,- ասաց բնակիչներից Էլինա Մարտիրոսյանը: