«Սա Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է». Անի Գևորգյան
![]() 287 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 14:48 «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանը իր և երեխայի հասցեին սոցցանցերում ստացած սպառնալիքների, հայհոյանքների դեպքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին: Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողը հայտնել էր, այս ամենը տեղի է ունեցել, երբ խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավորներից փորձել էր հետաքրքրվել՝ երբ կան հազարավոր զոհեր ու տարածքային կորուստներ, ինչո՞ւ էին հոտնկայս ծափահարում Հայաստանի ու Արցախի ապագայի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Սրանով փորձում են ինձ լռեցնել, բայց շատ անտաղանդ ձևով: Ես չեմ լռելու, շարունակելու եմ խոսել, հարցադրումներ ներկայացնել, կնճռոտ հարցեր տալ: Եթե իրենք պաշտոնյա են, պետք է պատրաստ լինեն պատասխանել ցանկացած հարցի ու նաև պետք է հարգանք լինի լրագրողի նկատմամբ»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց լրագրողը: «Եթե իշխանություններն այս ամենի հետ կապ չունեն, ակնհայտ է, որ իմ նկատմամբ տեղի է ունենում հանցագործություն: Եթե իրենք կապ չունեն, իսկ ես վստահ եմ, որ կապ ունեն, վստահ եմ նաև, որ սա անմիջապես Ալեն Սիմոնյանի կողմից պատվիրված գործողություն է, որովհետև սա հաջորդել է հենց նրա վարքագծին ԱԺ-ում: Հիշեցնեմ, որ մամուլում պարբերաբար Ալեն Սիմոնյանի անունը կապվել է ֆեյքային ֆաբրիկայի հետ»,- հավելեց Գևորգյանը: |

«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
6320:36
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
5420:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
9520:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
15819:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
11619:12
Ամերիկյան 6 ինքնաթիռ է վայէջք կատարել Պակիստանում (տեսանյութ)
15819:11
«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես պարբերաբար փոխել եմ իմ «կաշին» այս տարիներին». Տաթևիկ Հայրապետյան
13919:00
ԱՄՆ-ի պատվիրակությունը այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար
17418:09
