Շաբաթ, 05 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

Պատանդառուն ձերբակալված է, տուժածներ չկան

Պատանդառուն ձերբակալված է, տուժածներ չկան
1147
Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 15:20

Թբիլիսիում ազատ են արձակել մի քանի մարդու, որոնք պատանդ էին վերցվել Վրաստանի բանկի մասնաճյուղում: Հարձակվողը ձերբակալված է, ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Sputnik Грузия-ն։

Իրավապահ մարմինների աշխատակիցները շրջափակել էին շենքը։ Ներսում պահվող մարդկանց ստույգ թիվը դեռ հայտնի չէ։

Ազատ արձակված պատանդը հայտնել է, որ ներսում եղել են վարկային կազմակերպության 3 աշխատակից և պահակը: ՆԳՆ-ը չի մեկնաբանել իրավիճակը։