«Քայքայվող դիակների մանրէները անձրևաջրերի հետ խառնվում են խմելու ջրին». Հովհաննես Հովհաննիսյան
![]() 303 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 15:40 Այսօր խորհրդարանը, ի թիվս այլ հարցերի, քննարկեց նաև «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը: Իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ ծայրահեղ անհրաժեշտություն է Հայաստանում ունենալ դիակիզարաններ: «Հայաստանում սոցիալական անհավասարությունը շարունակվում է նաև մահից հետո: Մտեք գերեզմանատները և կտեսնեք: Գիտե՞ք, որ գերեզմանատների էսօրվա վիճակը սպառնում է մեզ էկոլոգիական, առողջապահական լուրջ խնդիրներով. օրինակ Զեյթունի գերեզմանատան տարածքի ներքևի մասում գտնվում է ջրամբար, որտեղից մենք ջուր ենք խմում, և էդ անձրևաջրերը գալով, էդ քայքայվող դիակների վրայից մանրէները տանելով, խառնվում են խմելու ջրին, որը խմում է մեր ազգաբնակչությունը, եթե համապատասխան ֆիլտրացիա չարվի: Բացի այդ, Երևանն ամբողջովին շրջապատված է գերեզմաններով»,- հայտարարեց պատգամավորը՝ նշելով, որ այս թեման երկար տարիներ քննարկվել է, բայց մնացել է թղթի վրա: Նրա խոսքով՝ ոմանք ունեցել են հատուկ շահեր և ձեռնտու չի եղել խնդիրն այդ ճանապարհով լուծելը: |

Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
3210:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
7910:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
9109:36
Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման են ենթարկում ցուցարարներին (տեսանյութ)
11509:30
«Մյասնիկյան պողոտան փակվեց». Սյուզի Բադոյան (լուսանկար)
13609:24
Անդրանիկ Թևանյանին բերման են ենթարկել
12909:18
«Նիկոլ, *******» վանկարկումներով քաղաքացիները փողոցներ են փակել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
13309:12
Հացադուլ հայտարարած Սուրեն Պետրոսյանը գիշերն անցկացրել է Հրապարակին հարակից այգում (տեսանյութ)
17009:00
