«Սպասենք հաջորդ շաբաթ Պուտինի ուղերձին». Հակոբ Բադալյան
![]() 284 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 16:32 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ռուսաստանը հույս ունի հետևողական աշխատանքով համոզել թուրք գործընկերներին, որ նրանց քաղաքականությունն այնքան էլ ճիշտ չէ»: Սա Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունն է: Հաշվի առնելով, պատմության և ներկայի փորձը, որ այդպիսի դեպքերում սովորաբար ռուսներն են համոզվում, ոչ թե թուրքերը, ընդ որում, հաճախ մեր հաշվին, համենայն դեպս պետք է լինել աչալուրջ: Նայելով իրավիճակին մեկ այլ տեսանկյունից՝ ամերիկա-ռուսական հարաբերության, կարող ենք դիտարկել հնարավորություն, որ Բայդենին հաջողվել է «համոզել» Պուտինին, որ Ռուսաստանի քաղաքականությունն այդքան էլ ճիշտ չէ: Եթե ռուսները խոհեմաբար ճիշտ են գնահատել իրավիճակն ու հասկացել են, որ Ուկրաինայի հարցում ավելի լավ է պայմանավորվել ամերիկացիների, քան թուրքերի հետ, ապա դա կլինի մեզ համար լավ հանգուցալուծում: Էս դեպքում Պեսկովի հայտարարությունը գուցե կարող ենք դիտարկել դիվանագիտորեն նուրբ, բայց ինքնավստահ դիրքի՝ ամերիկացիների հետ գործընթացի հիմքի վրա: Դրա նշաններ կան, Բայդենը մի կողմից կարկանդակ-մտրակ տարբերակով սեղմեց Պուտինին, մյուս կողմից տվեց դեմք պահելու հնարավորություն: Սպասենք հաջորդ շաբաթ Պուտինի ուղերձին»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
