«Ժողովուրդը նման է հրաբխի, զգո՛ւյշ վարվիր նրա հետ․ զզվանքը վերածվելու է զայրույթի»․ Ժիրայր Սեֆիլյան
![]() 277 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 20:44 «Աժ-ում տեղի ունեցած վերջին խեղկատակությունից հետո իմ մոտ ձևավորվել է նոր կարծիք՝ Փաշինյանն ինչքան շատ խոսի, շատ երևա, այնքան օգնելու է, որ մեր ժողովուրդը տեղից շարժվի։ Այսօր բացարձակ մեծամասնությունը զզվանք է ապրում էդ մարդուն լսելուց։ Այդ զզվանքը վերածվելու է զայրույթի, զայրույթի կուտակումը վերածվելու է ցասումի, և այդ ցասումով է մեր ժողովուրդն այս ծանր հոգեվիճակից դուրս գալու։ Ուստի՝ Նիկոլ Փաշինյան, շարունակի՛ր ցափրտել, քեզ սպասում է հայ ժողովրդի ցասումը»,- այսօր «Ազատության» հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։ Դիմելով Փաշինյանին՝ Սեֆիլյանը շարունակեց․ «Դու ունես երկու ընտրություն․ ճանապարհը մեկն է՝ դու պիտի հեռանաս, սակայն հեռանալու երկու ուղի ունես՝ մեկը ցասմամբ, մյուսը՝ քաղաքակիրթ ձևով, հնարավորինս անցնցում»։ «Մեր ժողովրդին մի՛ թերագնահատիր։ Մեր ժողովուրդը նման է հրաբխի, զգո՛ւյշ վարվիր նրա հետ, մի՛ չարաշահիր նրա համբերությունը»,- շեշտեց Ժիրայր Սեֆիլյանը։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
