«Պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին»․ Ռուբեն Վարդազարյան
![]() 264 Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 23:05 ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ինչ վերաբերում է իր՝ գործառութային անձեռնմխելիությունից չզրկելու հարցին, Վարդազարյանն ասել է, որ այդ մասին կխոսի առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Ռուբեն Վարդազարյանի լիազորություններն այս պահին ժամանակավորապես կասեցվել են՝ պայմանավորված քրեական գործի առկայությամբ, իսկ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Գագիկ Ջհանգիրյանը։ Ի դեպ, խորհրդարանի կողմից նրան ԲԴԽ անդամ ընտրելիս արդեն իսկ տեղեկություններ էին շրջանառվում առ այն, որ վերջինս ԲԴԽ է գործուղվում՝ ԲԴԽ նախագահ դառնալու համար։ Լրատվամիջոցը Վարդազարյանից հետաքրքրվել է՝ արդյոք ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը հասավ իր ուզածին, ինչին ի պատասխան Վարդազարյանը նշել է․ «Մասամբ։ Իհարկե, շատ ցանկալի կլիներ, որ հրաժարական տայի եւ լիազորություններս դադարեցնեին, բայց ընդամենը կասեցվել են լիազորությունները»։ Անդրադառնալով իր լիազորությունների կասեցմանը՝ Վարդազարյանն ասել է, որ նիստը բացել է ինքը, օրակարգում այդ հարցը ինքն է ներառել, նիստի ժամանակ հայտնել է իր դիրքորոշումը, ապա լքել է ԲԴԽ նիստը՝ թողնելով, որ ԲԴԽ անդամները քննարկեն իր լիազորությունների կասեցման հարցը։ Ինչ վերաբերում է հանգամանքին, որ ԲԴԽ դատավոր անդամներից միայն Սերգեյ Չիչոյանն է կողմ քվեարկել Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի լիազորությունների կասեցմանը, Վարդազարյանը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել պարոն Չիչոյանի քայլը։ «Ընդամենը պարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին։ Ցանկանում եմ, որ դատավորները գնահատեն պարոն Չիչոյանի քայլը»,-ասել է Վարդազարյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
