«Մեր բանակին «բանակ» ասելը մի քիչ չափազանցված է. ոչ մի բանի պատրաստ չի եղել». Սամվել Բաբայան
![]() 517 Շաբաթ, 17 ապրիլի, 2021 թ., 22:08 Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ներկայացրեց հայակական բանակի դրությունը պատերազմից առաջ և դրա ընթացքում՝ խոսելով պարտության հիմնական պատճառների մասին: «Սկսենք նրանից, որ բանակը պատրաստ չի եղել ոչ միայն պատերազմին, այլ՝ ոչ մի բանի: Բանակ ասելը նենց մի քիչ չափազանցված ենք ասում: Էսօր տասնյակ քրգործեր են հարուցվել ՄՈԲ-ի վրա: Մենք հույս ունեինք, որ ՄՈԲ-ը կհավաքենք, կհզորացնենք բանակը և կկարողանանք մարտնչել, պաշտպանվել: Բայց պարզվեց, որ ՄՈԲ-ը չկարողացավ, խուճապի մատնվեցին, փախան և այլն, և այլն ..., ավելի վատ սցենար դառավ, քան ինչը որ պիտի լիներ: Պատճառն այն էր, որ ժամանակին երբ մարդը ծառայել ա, 10, 15 տարի առաջ, էդ մարդը իր ծառայության ժամանակ ընդհանրապես կրակայինում եղել ա, թե չի եղել, պատրաստված ա, թե չէ. ես ձեզ հավաստիացնում եմ, որ ամենաշատը 3 պատրոն կարողա կրակարծ լինի: Ես քննչական վարչությանն ասել եմ, որ էդ մարդկանց նկատմամբ մինչև գործ հարուցելը մի հատ հարցրեք՝ որտեղ են ծառայել և ընդհանրապես կրակայինում քանի անգամ են եղել, որ պարզ լինի իրավիճակը, որովհետև չի կարա 6, 7 կամ 10 հազար մարդ էդ վիճակում լինի: Մարդը վախում ա, եթե զենքին չի տիրապետում, ինչ էլ ուզում ես արա, վախենալու ա: Մենք ՄՈԲ-ի պատրաստություն ընդհանրապես չենք տեսել»,- եթերի ընթացքում ասաց Բաբայանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
