Ուրբաթ, 13 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Կորոնավիրուսով վարակման 547 և մահվան 19 նոր դեպք

Կորոնավիրուսով վարակման 547 և մահվան 19 նոր դեպք
445
Կիրակի, 18 ապրիլի, 2021 թ., 11:04

Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208520 դեպք, որոնցից 187466-ն՝ առողջացած, 3878-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16196 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 935427 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 3844 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 նոր դեպք: Ունենք 210 առողջացած և 19 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 980 է: